Բնապահպան ակտիվիստի մահը Ֆրանսիայում բողոքի պատճառ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական երկու քաղաքներում՝ Նանտում և Թուլուզում անցկացված բողոքի ակցիաներն ավարտվել են բախումներով ոստիկանության հետ, որոնց արդյունքում մի քանի մարդ է տուժել:

Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև մի քանի այլ քաղաքներում, սակայն Լիլում, Բորդոյում և Ավինյոնում դրանք համեմատաբար խաղաղ ավարտ են ունեցել:

Նանտում ոստիկանները կրակել են ռետինե փամփուշտներով և ցուցարարների դեմ արցունքաբեր դազ կիրառել: Վերջիններն էլ իրավապահների վրա հրկիզվող նյութերով շշեր և քարեր են շպրտել. տեղեկացնում է «Ֆրանց պրեսս»-ը: Այդ ամենի հետևանքով վիրավորվել է հինգ ցուցարար և ոստիկանության երեք սպա:

Բողոքների պատճառ է դարձել բնապահպան-ակտիվիստ Ռեմի Ֆրեսի զոհվելը: Բնապահպանը մահացել է անցած կիրակի՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ամբարտակի կառուցման դեմ բողոքողների և ոստիկանների բախումների ժամանակ:
Նախնական տվյալների համաձայն՝նրա մահվան պատճառ է դարձել ոստիկանների կողմից նետած՝ աղմուկ արձակող նռնակի պայթյունը. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս