Ուզում եմ համոզիչ հաղթանակ տանել. Մեննի Պակյաո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մեննի Պակյաոն հայտարարել է, որ WBO վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Քրիս Ալգիերիի հետ նախատեսվող մարտում ցանկանում է համոզիչ հաղթանակ տանել: Մարտը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Մակաոյում:

«Չգիտեմ՝ նոկաուտ կանեմ, թե՝ ոչ, բայց ուզում եմ համոզիչ հաղթել: Սպասում եմ, որ նա կսկսի փախչել: Սակայն ես պետք է կանխեմ այդ փորձերը: Գիտեմ, թե ինչ եմ անելու՝ պետք է գրոհեմ, որպեսզի նա կորցնի տեմպը: Նա արագ է, բայց ես ավելի արագ եմ», – ասել է Պակյաոն BoxingScene-ին:




Լրահոս