ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե ուժերս պետք են՝ կաշխատեմ, եթե ոչ՝ կմտածենք այլ աշխատանքի մասին»:

Մանուկ Վարդանյան panorama.am

Մանուկ Վարդանյանը տեւական ժամանակ է, ինչ զբաղեցնում է տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը: Մինչդեռ, ինչպես երեւում է, դեռ չի ճշտել, թե իր ուժերը որքանով են պետք նշված ոլորտին: Ասել է թե մշտական գնահատականները, որ ներկայացվում են գործադիրի այս եւ մյուս բոլոր օղակների անկասելի առաջընթացի մասին, հարաբերական են, սեփական կարծիքը՝ երկրորդական: Արթուր Բաղդասարյանը որոշեց, որ մեծամասնականով առաջադրված Մ. Վարդանյանը քարոզարշավի կեսից ինքնաբացարկ հայտնի, արեց: Նրա նախարարական ճակատագիրը նույնպես ուրիշներն են որոշելու: Ո՞ւմ է պետք այդ կյանքը:




Լրահոս