Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը գաղտնի հանդիպում ունեցել Սերժ Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` անցած շաբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Քննարկման թեման եղել է ոչ իշխանական եռյակի հանրահավաքային պայքարը` մասնավորապես ԲՀԿ-ի նպատակը եւ փողոց դուրս գալու պատճառները: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ցանկանում է`Ազգային ժողովը ցրվի, եւ արտահերթ ընտրություններ նշանակվեն: Ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ մոտ ապագայում նման հեռանկարն անհնար է, եւ այդ տարբերակը կարող է իրագործվել 2015-ի հունիսից ոչ շուտ:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքեց եւ ո՛չ էլ հաստատեց մեր տեղեկությունը: «Ձեր կողմից նշված շաբաթ օրվա հանդիպման մասին ես որեւէ տեղեկատվության չեմ տիրապետում»,-պատասխանեց Տոնոյանը: Իսկ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը հրաժարվեց մեր բանավոր հարցերին պատասխանել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս