Գուտին մարզչական լիցենզիա կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Գուտին ՈւԵՖԱ-ի մարզչական դասընթաց կանցնի: Այն ավարտելուց հետո նա մարզչական լիցենզիա կստանա:

Գուտիի հետ դասընթացների կմասնակցեն «արքայական ակումբ»-ի նախկին ֆուտբոլիստներ` դարպասապահ Սեզար Սանչեսը և կիսապաշտպան Մունիտիսը, «Սևիլիա»-ի դարպասապահ Անդրես Պալոպը:

Գուտին 1995-2010 թվականներին հանդես է եկել «արքայական ակումբ»-ի կազմում,  5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, 4 անգամ նվաճել Իսպանիայի սուպերգավաթը և 1 անգամ` ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը:




Լրահոս