ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԱՍՏՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes ամսագիրը հրապարակել է այս տարվա ամենաազդեցիկ աստղերի ցուցակը, որը գլխավորում է երգչուհի ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը: Միայն ֆինանսական ցուցանիշներով երգչուհին տարվա կտրվածքով վաստակել է շուրջ 52 միլիոն ԱՄՆ դոլար: Ամսագրի փորձագետներն առանձնացնում են նաեւ նրա մասին քննարկումները ԶԼՄ-ներում: Բացի այդ, նա 6,6 միլիոն երկրպագու ունի Twitter-ում, 12 միլիոն` Facebook-ում:
Երկրորդ տեղում հայտնվել է հեռուստահաղորդավարուհի Օպրա Ուինֆրին, երրորդում 18-ամյա փոփ երգիչ Ջասթին Բիբերն է, չորրորդ տեղը բաժին է ընկել Ռիհաննային, լավագույն հնգյակը եզրափակում է սկանդալային երգչուհի Լեդի Գագան: Իսկ լավագույն տասնյակում են հայտնվել Բրիթնի Սփիրսը, Քեթի Փերին, դերասան Թոմ Քրուզը, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը: Հայազգի Քիմ Քարդաշյանը 7-րդն է:




Լրահոս