Բան Կի Մունը Ավստրալիան շփոթել է Ավստրիայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում կայացած կոնֆերանսին ելույթ ունենալիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ավստրալիան շփոթել է Ավստրիայի հետ. տեղեկացնում է Associated Press-ը:

Շնորհակալություն հայտնելով միջոցառումն ընդունող կողմին՝ Բան Կի Մունն Ավստրիայի փոխարեն Ավստրալիային է շնորհակալություն հայտնել:

Ավելի ուշ գլխավոր քարտուղարը ներողություն է խնդրել՝ նշելով, թե լավ գիտի, որ «Ավստրիայում կենգուրուներ չկան»:

Այդ երկրների անվանումները նախկինում շփոթել էր նաև ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, ով, խոսելով Ավստրալիայի վարչապետի՝ Իրաք կատարած այցի մասին, ավստրալական զորքերն ավստրիական էր անվանել:




Լրահոս