Եվրոպական ակումբները շարունակում են հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսի ծառայություններով:
«Մանչեսթեր սիթի»-ն պատրաստ է շաբաթական 250 հազար եվրո աշխատավարձ վճարել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին: Եթե անգլիական ակումբը դիմի «Բորուսիա»-ին, լուրջ մրցակից կդառնա Մյունխենի «Բավարիա»-ի համար: Վերջինս նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: