Ես միշտ Ռոուզի ամենավտանգավոր մրցակիցը կլինեմ. Սառա Մակման (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ թեթևքաշային կարգում UFC-ի չեմպիոն Ռոնդա Ռոուզիին հարցրել են, թե որ մենամարտն այս պահին ամենադժվարը կլիներ իր համար, նա պատասխանել է՝ Սառա Մակմանի հետ սպասվելիք մրցավեճը: Մարզուհու այս պատասխանը կարող է առաջացնել շատերի զարմանքը, քանի որ Ռոուզին UFC 170-ում հաղթել է Մակմանին նոկաուտով ընդամենը 66 վայրկյանում: Սակայն Ռոնդան խոստովանել է, որ անգամ այդ փոքրիկ ժամանակահատվածում Սառան հասցրել է իրեն ավելի վնասել, քան մյուս բոլոր մրցակիցները:

«Ես նույնպես այդպես եմ կարծում,-ասել է Մակմանը FOX Sports-ի հետ հարցազրույցի ժամանակ:- Ես միշտ կլինեմ Ռոուզիի ամենավտանգավոր մրցակիցը, քանի որ նրան դժվար է տրվում ինձ վերահսկելը: Բացի այդ՝ եթե ինձ համեմատելու լինենք մյուս ատլետների հետ, ես այս մարզաձևում ավելի հարուստ անցյալ ունեմ»:

Հիշեցնենք, որ վերջին մենամարտում Ռոուզին հաղթել էր Մակմանին: Armlur.am-ը ներկայացնում է այդ մենամարտի անոնսը՝ տեսանյութով:




Լրահոս