Բերման են ենթարկվել 4 անձ.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ ՀՀ տարբեր մարզերից բերման են ենթարկվել սպանության, խարդախության, գողության մեղադրանքներով հետախուզման մեջ գտնված 4 անձինք:
Մայիսի 22-ին, ժամը 22.20-ին, Բագրատաշենի մաքսային անցակետից Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1982թ. ծնված Էդգար Սարդարյանին, որը ս/թ մարտի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Մայիսի 22-ին, ժամը 17.15-ին, Ոստիկանության ծառայողները Նազարբեկյան փողոցից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Կիրակոսյանին, որը 2001 թ. մարտի 22-ից Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Սարգիս Կիրակոսյանը կալանավորված է: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մայիսի 22-ին, ժամը 09.00-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գագիկ Թորոսյանին, որը ս/թ մայիսի 3-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Մայիսի 23-ին, ժամը 04.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո “Զվարթնոց” օդանավակայանից Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գագիկ Գրիգորյանին, որը ս/թ մայիսի 11-ից Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




Լրահոս