Էբոլայի վիրուսակիրներին սպառնում է սովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիերա-Լեոնեում էբոլայով հիվանդները խախտում են կարանտինը՝ ուտելիք հայթհայթելու նպատակով: Այն հիվանդները, որոնց մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը, լքելով կարանտինի համար սահմանված տարածքը, վարակվելու ռիսկի են ենթարկում այլ մարդկանց, հայտնում է Sky News-ը:

Երկրի որոշ հատվածներում տենդի տարածման պատճառով սահմանափակվել է երթևեկը: Այդ միջոցները դժվարացրել են սննդամթերքի մատակարարումը, ինչը հանգեցրել է գների բարձրացմանը:

Հումանիտար կազմակերպությունները ջանում են սննդամթերքով ապահովել բժիշկների խնամքի տակ գտնվող հիվանդներին, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը:

Քանի որ հիվանդներին սննդով ապահովելու պետական համակարգը ինչպես հարկն է չի գործում, փորձ է արվում կամավոր կերակրել 2100 մարդու մայրաքաղաքի արևմտյան հատվածում և Կայլախուն քաղաքում:




Լրահոս