«Աղքատ» միլիոնատեր Սուրիկ Խաչատրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ո՛չ տուն ունի, ո՛չ մեքենա, ո՛չ էլ այլ որևէ գույք: Այս մասին է վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած մարզպետի հայտարարագիրը:

Պարզվում է՝ նա ապրում է չոր աշխատավարձով, դրամական միջոցներն էլ այնքան շատ չեն: Նրա հայտարարագրած գումարները կազմում են 2.5 մլրդ դրամ և 1 մլն դոլար:

Անշարժ գույք չունեն նաև Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, ու որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Մարզպետի կինը նույնպես գոյատևում է միայն  աշխատավարձի հույսին: Այն կազմում է 1 մլն 227 հազար դրամ, իսկ որդին ներկայացրել է միայն 360 հազար դրամ աշխատավարձ:

Անվիճելի է, որ պաշտոնյաները մշտապես թաքցնում են իրենց իրական ունեցվածքի չափն ու ընդամենը խղճուկ տվյալներ ներկայացնում: Սուրիկ Խաչատրյանի ներկայացրած հայտարարագիրն այդ հանգամանքի ապացույցն է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս