Նոր նշանակված հարկադիր կատարողները հանդիսավորությամբ երդվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր` մայիսի 23-ին, անցկացվել է առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը եւ սպայական անձնակազմի շարային ստուգատեսը:
ԴԱՀԿ-ից հայտնում են, որ ծառայության 27 աշխատակիցներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն եւ բարեխղճորեն  կատարել ստանձնած պարտականությունները: Երդման արարողությանը հաջորդել են ծառայողական վկայականների հանդիսավոր հանձնումն ու սպայական անձնակազմի շարային ստուգատեսը, որի ընթացքում  ծառայության համապատասխան բաժինների ղեկավարները ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին զեկուցել են աշխատանքային պայմաններում առկա խնդիրների մասին:




Լրահոս