Ֆրանսիան խոշոր ճգնաժամի եզրին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ.-ին Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը կդառնա եվրագոտում ամենախոշորը, տեղեկացնում է բրիտանական The Guardian թերթը:

Ըստ հրապարակման, Ֆրանսիայի կառավարությունն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները և հաջորդ տարում կրճատել ճեղքվածքը մինչև ՀՆԱ 3%-ը: Ընթացիկ տարում ճեղքվածքը կկազմի 4,4%, իսկ հաջորդ տարում՝ 4,5%: 2016թ.-ին բյուջետային ճեղքվածքը կկազմի 4,7%:

Ըստ պարբերականի, նման կանխատեսում է արել նաև Եվրահանձնաժողովը: Գերատեսչության փաստաթղթում նշվում է, որ 2014 և 2015 թթ.-ին երկրի տնտեսական աճը ցածր կլինի: Այդ պատճառով բյուջեի դեֆիցիտը կշարունակի աճել՝ չնայած ծախսերի բավականին լուրջ կրճատմանը:




Լրահոս