Բրիտանական քրեագետներն աշխարհում առաջին անգամ ուսումնասիրել են, թե ինչպես են սպանության համար դատապարտվածներն իրենց հանցագործությունների համար օգտագործել Facebook սոցիալական ցանցը:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն 2008-2013թթ. բացահայտվել է «Facebook-սպանություններ»-ի 48 դեպք. տեղեկացնում է Howard Journal of Criminal Justice ամսագիրը:
Գիտնականները համաշխարհային լրատվամիջոցներում հայտնաբերել են հիշատակումներ 48 սպանության մասին, որոնցում սոցիալական ցանցը ակտիվ դերակատարություն է ունեցել: Որպես օրինակ նշվում է բրիտանացի Ուեյն Ֆորեստերի գործը, ով սպանել էր իր կնոջը՝ Էմմային այն բանից հետո, երբ կարդացել էր իրենից բաժանվելու և այլ տղամարդու հետ հանդիպելու մտադրության մասին կնոջ կողմից արված հրապարակումները:
Գիտնականները վեց տեսակի Facebook–մարդասպանի են առանձնացնում: Առաջին տեսակի ներկայացուցիչները արձագանքում են սոցցանցում տեղադրված հրապարակումներին, ջղայնանում և որոշում վերացնել դրանց հեղինակներին: «Տեղեկատուները» ցանցի միջոցով այլ մարդկանց են հայտնում իրենց հանցավոր ծրագրերի մասին կամ այն մասին, թե ինչ հանցագործություն են կատարել: «Անտոգոնիստները» Facebook-ում լեզվակռիվ են գցում, որը, վերածվերով թշնամանքի, սպանության պատճառ է դառնում:
«Ֆանտազյորներն» օգտագործում են Facebook-ը սեփական հորինված աշխարհ ստեղծելու համար և կարող են սպանության գնալ՝ իրենց սուտը չբացահայտվեկու համար:
«Հետապնդողները» շինծու հաշվեկշիռ (account) են ստեղծում, որպեսզի գրավեն իրենց զոհերին և ստիպեն իրականում հանդիպել:
«Ինքնակոչներն» ուրիշի անունից փոստեր են գրում, որպեսզի ստանան նրանց պրոֆիլներում պարունակվող տեղեկատվությունը:
Այդուհանդերձ, գիտնականները կոչ են նում այդ հանցագործություններում չմեղադրել սոցցանցերին, նշելով, որ դրանք դարձել են մեր կյանքի անքակտելի մասը, և այնքան են մեղավոր սպանություններում, որքան, ասենք, դանակը, որով սպանել են զոհին: