Անդերսոն Սիլվան տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում հիվանդանոց է տեղափոխվել միջին քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Անդերսոն Սիլվան (33-6), հաղորդում է Sherdog-ը:

Նշենք, որ նրա մենամարտը Նիկ Դիասի (26-9) հետ նախատեսված է հունվարի 31-ին UFC 183 շոուի շրջանակներում:

Աղբյուրի փոխանցմամբ, Սիլվան մարզման ժամանակ ցավ է զգացել միջողնային շրջանում: Նա գոռալով վայր է ընկել և չի կարողացել բարձրանալ, քանի որ չէր կարողանում զգալ ոտքերը: Մարզիկն արագորեն տեղափոխվել է հիվանդանոց:

Նրա մոտ հայտնաբերվել է լյումբագո, որը նրա մոտ եղել է նաև նախկինում: Առաջիկա մենամարտին դա չի խանգարի: Որոշ ժամանակ անց նա կկարողանա վերադառնալ մարզումներին:




Լրահոս