«Շանթի գործով» դատապարտվածն արդեն տանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատապարտված Տիգրան Պետրոսյանն այսօր ազատ է արձակվել: Armlur.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արա Զաքարյանը հայտնեց, որ նշանակված պատժի ժամկետն արդեն լրացել էր, և իր պաշտպանյալն արդեն ազատության մեջ է:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ում պատիժը դատարանի որոշմամբ պայմանականորեն չի կիրառվել, այլ նշանակվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով, հայտնեց, որ տեղյակ չէ՝ այսօր Ազատության հրապարակում կայանալիք ակցիային Տիգրանն իր մասնակցույթունը կունենա, թե ոչ, միայն նշեց, որ ակցիան միանշանակ կայանալու է:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ արդյունքում ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան:




Լրահոս