![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/sothebys-vystavlyaet-na-aukcion-polotno-van-goga-vaza-s-romashkami-i-makami_1.jpeg)
Վինսենտ Վան Գոգի «Նատյուրմորտ. երիցուկով և կակաչներով ծաղկամանը» կտավը Sotheby’s-ի «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստ» աճուրդի ժամանակ վաճառվել է 61,8 մլն դոլարով:
Աճուրդի տունը նախատեսում էր նկարի վաճառքից վաստակել 30-50 մլն դոլար:
Վան Գոգը կտավի վրա աշխատել է 1890-ի հունիսին Փարիզից ոչ հեռու գտնվող Օվեր-սյուր-Ուազ քաղաքում իր ընկերոջ՝ բժիշկ Պոլ Գաշեի տանը, ով այդ ժամանակ հոգացել է նկարչի առողջության մասին:
Նկարիչն այն ժամանակ ֆինանսական դժվարություններ ուներ. կտավը, ենթադրաբար, նվիրել է Գաշեին՝ վերջինիս բժշկական ծառայությունների դիմաց: