մրցույթ` դպրոցի փոխտնօրենների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական-ՍԻՎԻՏԱՍ” ՀԿ-ն մրցույթ է հայտարարել դպրոցի փոխտնօրենների համար` մասնակցելու “Գիտակցված քվե” ընտրական իրավունքի ուսումնական ծրագին: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել դպրոցներում ժողովրդավարության միջավայրը և կարևորել ընտրությունների գործընթացը ժողովրդավարության կառուցման գործում: Ինչպես armlur.am-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ծրագրում կներգրավվեն Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների 22 մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեններ, ովքեր վերապատրաստման, փորձի փոխանակման և աշակերտական խորհուրդների գործողությունների բարելավման միջոցով կնպաստեն դպրոցում ուսումնառության մթնոլորտի և երեխայակենտրոն դպրոցի չափորոշիչների բարելավմանը, “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքով սահմանված “հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովմանը”: Ընտրված դպրոցների փոխտնօրենները 2012 թ. հունիսին կմասնացկցեն “Ընտրական իրավունքին և ժողովրդավարությանը” նվիրված երկօրյա սեմինարին: Այնուհետև, նրանք կօժանդակեն իրենց դպրոցներում գործող աշակերտական խորհուրդներին ներգրավվելու ակտիվ քաղաքացիության, համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման գործընթացի մեջ` հատուկ ուշադրություն դարձնելով որոշումների կայացման և ընտրությունների հարցերին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:




Լրահոս