Ռուս մեծանուն կոմպոզիտոր, հայտնի դիրիժոր, մանկավարժ, երաժշտական քննադատ Պյոտր Իլյիչ Չայկովսկին ծնվել է 1840 թվականի մայիսի 7-ին:
Հեղինակ է ավելի քան 80 ստեղծագործությունների, այդ թվում՝ 6 սիմֆոնիայի, 10 օպերայի և 3 բալետի։
Նախնական կրթությունն ստացել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանում՝ դրան զուգահեռ խորությամբ ուսումնասիրելով երաժշտություն։
Անվանի ռուս այրը հեղինակել է բազմաթիվ բալետներ, օպերաներ, սիմֆոնիկ ստեղծագործություններ: Առավել հայտնիներն են՝ «Եվգենի Օնեգին»-ը, «Օռլեանի կույսը»-ը, «Մազեպա»-ն, Չերևիչկի»-ն, «Կախարդուհի»-ն, «Պիկովայա դամա»-ն, «Իոլանտա»-ն եւ այլք:
Պյոտր Իլյիչ Չայկովսկին մահացել է 1893 թվականի նոյեմբերի 6-ին: