անօգնական վիճակում հայտնաբերել են Ն. Սուխովային. ԱԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 23-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 5 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: 
Դեպքի մասին տեղյակ են պահվել “1-02” և “1-03” ծառայությունները: 
Փրկարարները բացել են դուռը և միջանցքում անօգնական վիճակում հայտնաբերել 1932 թ. ծնված Նատալյա Սուխովային, ում “1-03” ծառայության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն. հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել:
Այս մասին armlur.am-ին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։




Լրահոս