ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական ապագա խմբակցությունը ղեկավարելու է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ինչպես հայտնի է, Զուրաբյանը համակարգում է ոչ միայն ՀԱԿ գրասենյակը, այլեւ Կոնգրեսի նախընտրական շտաբի պետն էր: Այնուամենայնիվ, լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ում, ի դեպ, իր մանդատը զիջեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բագրատյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ այդ մասին: «Համենայնդեպս, իմ ներկայությամբ նման հարց չի քննարկվել»,-ավելացրեց Հրանտ Բագրատյանը:




Լրահոս