ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե դուք ինձ խոստովանեք, որ ոսկե ձկնիկ եք, ես ձեզ կպատմեմ իմ բոլոր ցանկությունները»:

Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարարն իր ցանկությունների մասին, ըստ երեւույթին, երբեւէ չի էլ բարձրաձայնի, քանի որ ոսկե ձկնիկ նույնիսկ լրագրողները չեն կարող դառնալ: Բայց մյուս կողմից ամենեւին էլ պետք չէ ոսկե ձկնիկ լինել՝ առնվազն իմանալու համար, որ Արմեն Աշոտյանը ցանկանում է նախարարի պաշտոնը փոխարինել պատգամավորի շատ ավելի «անշառ» մանդատով: Ինչ վերաբերում է Աշոտյանի ցանկությունների իրականացմանը, ապա ոսկե ձկնիկն այլեւս չի կարող օգնել նախարարին: Նա դարձյալ մնալու է իր տեղում: Այնպես որ, այդ տարիքում չարժե հեքիաթների հավատալ:  




Լրահոս