Ժոզե Մոուրինյոն դժգոհ է «Չելսի»-ի խաղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է իր ակումբի խաղից: Մարզիչը դժգոհ է Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի շրջանակներում կայացած «Մարիբոր»-ի դեմ խաղից:

Լոնդոնցիները բավարարվեցին 1:1 հաշվով: Նրանք հնարավորություն ունեին 3 միավոր վաստակել, սակայն Էդեն Ազարը չիրացրեց 11-մետրանոց հարվածը:

«Առաջին խաղակեսում մենք լավ չէինք խաղում: Բաց թողնված գոլից հետո սկսեցինք ավելի լավ խաղալ, և ընդհանրապես պետք է հաղթեինք: Սակայն, եթե դու չես գործում այնպես, ինչպես պետք է, կորցնում ես հաղթելու շանսերը», – հայտարարել  է նա:

 




Լրահոս