Հայտնի է Ուսամա բեն Լադենին սպանող անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է դարձել 2011թ.-ին Պակիստանում «թիվ մեկ ահաբեկիչ», Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենին սպանողի անձը: Դա 38-ամյա Ռոբ Օ’Նիլն է, տեղեկացնում է Daily Mail-ը:

Ահաբեկչի ոչնչացման համար Օ’Նիլն արժանացել է պարգևի: Նա վերացրել է բեն Լադենին՝ երեք անգամ կրակելով նրա գլխին: Դա տեղի է ունեցել 2011թ.-ի մայիսի 2-ին, ամերիկյան հատուկ նշանակության զորքերի՝ Պակիստանի Աբբոտաբադ քաղաքում անցկացված օպերացիայի ընթացքում: Փորձաքննությունից հետո բեն Լադենի մարմինը խիստ գաղտնիության պայմաններում հուղարկավորվել է ծովում:

Ռոբ Օ’Նիլը որոշել է իր անձը գաղտնազերծել այն բանից հետո, երբ վաղաժամկետ զորացրվելուց հետո նրան զրկել են մի շարք արտոնություններից: 20 տարվա փոխարեն նա ծառայել է 16 տարի, սակայն այդ ընթացքում 400 մարտական առաջադրանք է կատարել, այդ թվում՝ Իրաքում և Աֆղանստանում: Պարզվել է, որ Ռոբը որոշել է հատուկ նշանակության զորքերում ծառայել դժբախտ սիրո պատճառով: «Ծովագայլը» չի վախենում, որ այն բանից հետո, երբ ինքը գաղտնազերծել է իր անձը, «Իսլամական պետությունը» կսկսի նրան հետապնդել:




Լրահոս