Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան Չեմպիոնների լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Ռոմա»-ի դեմ խաղում (2:0) վնասել է ծունկը:
22-ամյա ավստրիացի ֆուտբոլիստը շարքից դուրս է եկել մոտավորապես 2 շաբաթով:
Ֆուտբոլիստի վերականգնման կոնկրետ ժամկետները պարզ կդառնա բուժզննումից հետո: