18 ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չորաթանի գյուղապետարանի շենքը վնասվել է ադրբեջանական հրետակոծությունից: Գյուղապետարանն իր սուղ միջոցներով կառույցի մի մասը նորոգել է: Չորաթանի մշակույթի տունը եւս ադրբեջանական հրետակոծությունից տուժել է, կառույցի տանիքը եւ ճակատամասը վնասված են: Շենքը նորոգելու համար մեծ գումար է պահանջվում: Հրետակոծված մշակույթի տանը գործում էր ընտրական տեղամաս: Տավուշի մարզում ադրբեջանական ռմբակոծությունից վնասված համայնքային ենթակայության բազում կառույցներ կան, որոնց նորոգելու համար ֆինանսական միջոցները բացակայում են: Հրադադարի հաստատումից 18 տարի է անցել, սակայն նորօրյա ազատամարտում հաղթանակած, տարածքներ ազատագրած Հայաստանում դեռ չեն վերացվել ադրբեջանական հրետակոծության վնասները:




Լրահոս