ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ամռանը գազ ընդհանրապես չեմ օգտագործում, բայց սպասարկման վարձ պետք է վճարեմ: Ինչո՞ւ պետք է գազից չօգտվելու ընթացքում էլ վճարեմ սպասարկման վարձը: Բացի դա, հիմա գազի որակը շատ է վատացել. դա ինչո՞վ կարող է պայմանավորված լինել:

Քնքուշ Սիրականյան, 67 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2005թ. դեկտեմբերի 9-ի համար 199-Ն որոշմամբ հաստատված Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (բնակիչ)) պայմանագրի թիվ 3 հավելվածով (ՀԾԿՀ 2008թ. նոյեմբերի 8-ի համար 539-Ն որոշմամբ կատարված փոփոխություններով) սահմանված է, որ մատակարարը պարտավորվում է բաժանորդին մատուցել ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն, իսկ բաժանորդը՝ վճարել մատուցված ծառայության դիմաց:
 Մատակարարը պարտավոր է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնել առնվազն մեկ անգամ՝ հոկտեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) եւ առնվազն մեկ անգամ՝ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ):
Պայմանագրով նախատեսված ծառայության մատուցման համար բաժանորդը մատակարարին վճարում է ՀԾԿՀ-ի 2005թ. նոյեմբերի մեկի համար 154-Ն որոշմամբ սահմանված տարեկան վճար, որի չափը մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում կազմում է 2400 ՀՀ դրամ, 2 գազօգտագործող սարքավորումների դեպքում՝ 5700 ՀՀ դրամ, 3 եւ ավելին գազօգտագործող սարքավորումների դեպքում՝ 6900 ՀՀ դրամ:  
Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար բաժանորդը վճարում է յուրաքանչյուր ամիս՝ տարեկան վճարի 1/12 մասով:

 շարունակելի
«Հայռուսգազարդ» ՓԲԸ հասարակայնության հետ
կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սպառողներին ոչ մի կերպ չի հաջողվում մատակարար ընկերությանը համոզել հրաժարվելու սպասարկման վարձ կոչված անհեթեթությունից:




Լրահոս