Արթուր Սարկիսովը կմնա «Վոլգա»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի և «Վոլգա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը համաձայնության է հասել ակումբի հետ: Այդ մասին հայտարարել է «Վոլգա»-ի ղեկավար կազմի անդամ Դմիտրի Սվատկովսկին:

«Ֆուտբոլիստների հետ առանձնազրույցներ ենք ունեցել: Վերջին շրջանի արդյունքները վկայում են, որ թիմն ունի ներուժ, և ակումբի ղեկավարության որոշումները եղել են ճիշտ:

Այսօր ունենք առողջ ու միանման մտածող կոլեկտիվ, որը կարող է ավելի առաջադիմել առաջիկա 2-3 տարիներին: Այդ իսկ պատճառով դրական տրամադրություն ունենք: Կարող եմ ասել, որ թիմում են մնալու Արթուր Սարկիսովը, Լեանդրոն ու Լուտոն Շելտոնը», – նշել է նա:




Լրահոս