Ներարկիչ՝ կիսագուլպայի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, մայիսի 23-ին, ժամը 18.30-ին, 
թմրանյութ պահելու կասկածանքով Արարատ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 43-ամյա մի տղամարդու, որի մոտ խուզարկությամբ կիսագուլպայի միջից հայտնաբերվել է 2 մլգ տարողությամբ թափանցիկ ներարկիչ` 2 մլգ գորշ գույնի հեղուկով, իսկ ներարկիչի ծայրին` ամրացված ասեղ իր պատյանով:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս