Միայնակ ու անօգնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 23-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան 5 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Նշված բնակարանի դուռը բացելով` փրկարարները միջանցքում հայտնաբերել են 1932 թ. ծնված Նատալյա Սուխովային` անօգնական վիճակում:  “1-03” ծառայության աշխատակիցները կնոջը ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Նույն օրը, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան 8 շենքի 38-րդ բնակարանից ջուր է լցվում ներքևի բնակարան, իսկ բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները, ոստիկանության և համատիրության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել 1931 թ. ծնված Հենրիկ Սահակյանին` անօգնական վիճակում: 
“1-03” ծառայության աշխատակիցները նրան տեղափոխել են “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տղամարդու առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: 




Լրահոս