WEF. Հայաստանը 59-րդն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային տնտեսական ֆորումը  հրապարակել է առեւտրի կազմակերպմանը նվիրված իր վարկանիշային աղյուսակը: Առաջատարը Սինգապուրն է: Առաջին տասնյակում են համապատասխանաբար Հոնգ Կոնգը, Դանիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Կանադան, Լյուքսեմբուրգը: Հայաստանը 59-րդն է Առեւտրի կազմակերպման 2012-ի աղյուսակում՝ ընդհանուր 4,19 բալով: 2010-ի համեմատ իր դիրքերը զիջել է 7 կետով: Հայաստանը շուկայի մատչելիության ցուցանիշով 13-րդ տեղում է: Սահմանային կառավարման ցուցանիշով 85-րդն է, տրանսպորտային եւ հաղորդակցության ենթակառուցվածներով՝ 63-րդը: Իսկ բիզնես միջավայրի դիտարկումը Հայաստանին ապահովել է 61-րդ տեղը: Հարեւան երկրներից Թուրքիան 62-րդն է, Ադրբեջանը՝ 81-րդը, Վրաստանը՝ 38-րդը: Իրանը 117-րդը, իսկ Ռուսատանը 112-րդը: Այլ երկրներից Ճապոնիան 18-րդն է, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 19-րդը : ԱՄՆ-ն առևտրական վարկանիշի 23-րդ տեղում է, Իսրայելը՝ 28-րդ, Ռուանդան՝ 51-րդ, Սիրիան՝ 108-րդ:




Լրահոս