«Միկա ցեմենտ» գործարանը այս պահի դրությամբ տվել է անհրաժեշտ ծավալի արտադրանք սույն թվականի սեպտեմբերին աշխատանքների վերագործարկումից հետո և պահուստավորել է իրացման համար անհրաժեշտ բավարար քանակի ցեմենտ: Գործարանի աշխատանքը ամեն տարի այս ժամանակահատվածում դադարեցվում է պլանային տեխնիկական աշխատանքների իրականացման նպատակով:
Գործարանը սովորականի պես կվերագործարկվի 2015 թվականի փետրվարին` Հայաստանում շինարարական սեզոնի մեկնարկից առաջ:
Աշխատակիցների հանդեպ ունեցած աշխատավարձային պարտավորությունների հիմնական մասը վճարված է, մյուս մասը կվճարվի մինչ սույն թվականի վերջը, պլանային աշխատանքների ժամանակահատվածում աշխատակիցները կստանան աշխատավարձ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
«Միկա ցեմենտ» ընկերությունը ցեմենտի արտադրության խոշորագույն գործարաններից մեկն է տարածաշրջանում: «Միկա ցեմենտ» տարբերանշանով արտադրանքն ունի եվրոպական չափանիշներին համապատասխան որակ և լայնորեն հայտնի է Հայաստանում: Գործարանը գործում է 1970թ. ստեղծված լեռնա-քիմիական գործարանի հիմքի վրա: