«Արմավիա»-ի ինքնաթիռը վաճառվել է. առաջիկայում Միխայիլ Բաղդասարովի ժառանգության հետ կապված գործընթաց է սկսվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երբեմնի հզոր ազգային փոխադրող, սնանկ ճանաչված «Արմավիա» ավիաընկերության գույքն ամբողջությամբ օտարվել է: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը: «Օտարվել է, բանկերի պարտքերից նվազեցվել են այդ չափով: Մեկի մի մասը բանկերը վերցրել են որպես իրենց գրավադրված պարտքի դիմաց, մյուս մասը, ինչը օտարվել է, փոխանցվել է բանկերին»,- տեղեկացրեց անանկության գործով կառավարիչը:

Մեր զրուցակցից տեղեկացանք, որ առաջիկայում Միխայիլ Բաղդասարովի ժառանգության հետ կապված գործընթաց է սկսվելու. «Ժառանգությունը մահվանից վեց ամիս հետո է բացվում, օրենքով սահմանված կարգով դիմել ենք համապատասխան նոտարական գրասենյակներին, որպեսզի պարտավորությունը երեւա, եթե ժառանգություն են ընդունելու, ապա այդ պարտավորությունները միանգամից ժառանգորդին տրվեն»:

Նշենք, որ ավիաընկերությունն աճուրդի էր հանել 1999 թվականի արտադրության ինքնաթիռ «Բամբարդի», որը չունի աջակողմյան շարժիչ, ղեկավարման սրահի որոշ կարեւոր համակարգեր: Նշենք, որ այն կայանված Էր «Զվարթնոց» օդանավակայանում, արժեր 172 մլն 200 հազար դրամ: Այն, պարզվում է, վաճառվել է: Թե որ բանկն է տիրացել շահագործման ոչ ենթակա ինքնաթիռին, հայտնի չէ:
Ս.Հ.




Լրահոս