1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռ չսկսված ավարտվեց Հայկ Կյուրեղյանի գործի դատական քննության անդրանիկ նիստը:
Հայկ Կյուրեղյանին դիմավորեցին «Հերոս, հերոս» բացականչություններով:
Ամբաստանյալը դատավոր Բեկթաշյանի ներս մտնելու պահին ոտքի չկանգնեց: Նա ասաց, թե չի հարգում դատարանը, դրա համար չի կանգնում: «Համարում եմ դատարանը ինքնակոչ կառավարության խամաճիկ դատարան, սա ՀՀ դատարան չի, ռեժիմի դատարան է: Դատարաններում ես տեսել եմ միայն արդարության բռնաբարում, սա արդարության իրականացման մարմին չի, դրա համար չեմ հարգում էս մարմինը»:
Նիստին ներկայացել էր «Ոստիկանություն» մակագրությամբ համազգեստով չորս տուժող և քաղաքացիական հագուստով մեկ տուժող:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում