Արմենակ Կյուրեղյանը` որդու ազատ արձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն ազատ կարձակվի։

Նրա պատժի կրման ռեժիմը փոխել են կիսաբացից բաց ռեժիմի, եւ Կյուրեղյանը ամենայն հավանականությամբ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ կարձակվի։

Քիչ առաջ ArmLur.am-ը զրուցեց Հայկ Կյուրեղյանի հայրիկի` Արմենակ Կյուրեղյանի հետ` հասկանալու համար, թե երբ է որդին դուրս գալու այդ ռեժիմի: Ի պատասխան, Արմենակ Կյուրեղյանը հայտնեց, որ դեռ սպասում է որդու զանգին, քանի որ ընթացակարգ կա, փաստաթղթեր պետք է ներկայացվի: Այդ ամենից հետո նոր ավելի հստակ կհասկանան իրենց հետագա քայլերը:




Լրահոս