ՀԱՊԿ ԽՎ-ում այս տարի նախագահելու է Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի անդրանիկ նիստին: Այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատըվիրակության անդամ Հրայր Կարապետյանը: “Առաջին անգամ ներմուծվել է նոր ինստիտուտ, որը ՀԱՊԿ-ի շրջանակում նորություն է”,- ասաց պատգամավորը: Նա նաև տեղեկացրեց, որ ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում հիմնականում հավաքվելու են խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների նախագահները: Պատգամավորն ընդգծեց նաև, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի պաշտապանական պաշտպանական համակարգի կարևորագույն մասն է, որի հետ համագործակցությունը պետք է շարունակաբար ընդլայնել:




Լրահոս