
Անգլիական Պրեմիեր լիգայի կայքը ներկայացրել է առաջնության՝ հոկտեմբերի ամսվա լավագույն մարզչին և ֆուտբոլիստին:
Լավագույնն է ճանաչվել «Վեստ Հեմ»-ի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը: Նրա գլխավորությամբ թիմը հոկտեմբերին անցկացրել է 3 խաղ և հաղթել բոլորում:
«Վեստ Հեմի» խաղացող Դիաֆրա Սակոն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ: Սակոն երեք խաղում դարձել է 3գոլի հեղինակ և կատարել 1 գոլային փոխանցում: