Ով է Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ըստ երկրպագուների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի  կիսապաշտպան Սադիոն Մանեն Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Անգլիայի Պրեմյեր լիգայի օգոստոս և սեպտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ:

Հաղթողը որոշվել է ինտերնետային քվեարկությամբ։ Նրա օգտին քվեարկել են 38188 երկրպագուներ։ Երկրորդ տեղում է հայտնվել «Մանչեսթեր Սիթի»-ի բելգիացի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն, որը հավաքել է 24340 ձայն։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ուոթֆորդ»-ի կիսապաշտպան Էթյեն Կապուն՝ 6256 ձայն։ Հարցմանը մասնակցել է 78 հազար երկրպագու։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մանեն մասնակցել է 5 խաղի՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։




Լրահոս