Մարդակերը ավտոբուսում սպանել եվ սկսել է ուտել ուղեվորին բոլորի ներկայությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կանադական ռեյսային ավտոբուսներից մեկում ուղեւորներից մեկը բոլորի աչքի առաջ սպանել է հարեւան ուղեւորին, իսկ այնուհետ կերել նրա օրգաններից որոշները,- հայտնում է BBC- ին: Մարդակերը չինացի էմիգրանտ Վինս Լին է, իսկ նրա զոհը` 22-ամյա Թիմ Մաքլինը, ով աշխատում էր տեղի տոնավաճառներից մեկում: Մաքլինը ճանապարհին աչքերը փակ երաժշտություն լսելիս է եղել, երբ հարևան ուղեւորը, չինացի Լին, բոլորի համար անսպասելի հանել է դանակն ու մի քանի հարված հասցրել երիտասարդին: Վարորդը կանգնեցրել է ավտոբուսը, ուղևորները սարսափած փախուստի են դիմել, իսկ Լին շարունակել է իր գործը միեւնույն ժամանակ իր զոհին համտեսելով: Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել դեռեւս 2008թ-ին, սակայն մանրամասները հայտնի են դարձել միայն հիմա, երբ ավարտվել է գործի քննությունը: 




Լրահոս