հանդիպում ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եվ լիազոր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, այդ թվում նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության եզրեր գտնելու և դրանք երկուստեք զարգացնելու համատեքստում դեսպանը Տարոն Մարգարյանին է փոխանցել Էլ-Քուվեյթի քաղաքապետի ջերմ ողջույններն ու Էլ-Քուվեյթ այցելելու պաշտոնական հրավերը:Շնորհակալություն հայտնելով հրավերի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունները զարգացման նոր որակ ու ընթացք կստանան. “Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:




Լրահոս