Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է չորս տղամարդկանց ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են Եղիսաբեթ թագուհու վրա հարձակում նախապատրաստելու մեջ. տեղեկացնում է BuzzFeed-ը:
Ձերբակալված տղամարդիկ 19-27 տարեկան են: Սքոտլանդ-Յարդի հայտարարությունում ասվում է, որ երիտասարդները կապված են իսլամական ահաբեկչական խմբավորման հետ:
«Տղամարդիկ ձերբակալվել են ահաբեկչական գործողության իրականացման փորձ կատարելու կասկածանքով», – հայտարարել է ոստիկանությունը:
Նշվում է, որ հարձակումը նախատեսվում էր իրականացնել նոյեմբերի 8-ին թագավորական Ալբերը-Հոլլում: