Օսկարակիր դերասանը կխաղա Ջոկերի դերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուպերհերոսների մասին խոշոր բյուջետային ֆիլմում դերերից մեկը կարող է խաղալ Ջարեդ Լոտոն. տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:

Ամսագրի տեղեկություններով՝ Լետոյի հետ բանակցություններ են վարվում «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում մասնակցելու վերաբերյալ: Ֆիլմը պատմում է չարագործների մասին, ովքեր հնարավորություն ունեն իրենց մեղքերը քավել հասարակության առջև: Լետոն, հավանաբար, ֆիլմում կխաղա Ջոկերի դերը: Այս կապակցությամբ դերասանն ու Warner Brothers ընկերությունը հրաժարվել են մեկնաբանություններ անել:

Նշենք, որ 2014-ին Ջարեդ Լետոն «Օսկար» է ստացել «Գնորդների դալլասյան ակումբը» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար:

0f1zg1_hhAjfyHucNcr6CQ-article




Լրահոս