Մոսկվայում վնասազերծել են ադրբեջանցիների՝ Ռովշան Լենկորանսկու մրցակից բանդան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Մոսկվայում վնասազերծվել է ադրբեջանցիների բանդան, որը փրկագին ստանալու նպատակով առևանգել է հենց ադրբեջանցիների. տեղեկցնում է Московский комсомолец-ը:

2014թ. օգոստոսին Բուլատնիկովի փողոցի տներից մեկի հարևանությամբ անհայտ անձինք հրազենի սպառնալիքով առևանգել են մայրաքաղաքի գործարարներից մեկին: Վերջինիս իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով տեղափոխել են Մոսկվայի մարզ, որտեղ, սպառնալիքներ կիրառելով, նրանից 50 մլն ռուբլի են պահաջել: Ստանալով առևանգվածի հարազատներից այդ գումարի մի մասը՝ նրան ազատ են արձակել:

Ներկայումս ոստիկանության աշխատակիցները հիմքեր ունեն ենթադրելու, որ ձերբակալվածները մասնակից են մի շարք ծանր և առավել ծանր հանցագործությունների կատարմանը: Այդ թվում է 2013-ին առևանգված գործարարի սպանությունը, ով Ռովշան Լենկորանսկու վերահսկողության տակ գտնվող մրցակից բանդայի պարագլուխն էր:

Մոսկվայի իրավապահներին հաջողվել է ձերբակալել բանդայի ծնունդով ադրբեջանցի 5 անդամի, որոնք կասկածվում են մարդկանց առևանգման և դրամաշորթության մեջ: Հանցավոր խմբի ղեկավարից՝ նախկինում դատված 39-ամյա տղամարդուց, ով հայտնի է «Զայկա» անվան տակ, ոստիկաններն առգրավել են 8 փամփուշտներով լիցքավորված ИЖ ատրճանակ:

70450_src

70449_src

70448_src




Լրահոս