Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Շալվա Շավգուլիձեն լքել է «Վրացական երազանք» կոալիցիայի խմբակցությունը. հայտնում է Грузия-онлайн-ը:
Պատգամավորը որոշել է միանալ պաշտպանության նախկին նախարարի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության խմբակցությանը:
«Ես խորհրդարանում եմ հայտնվել «Ազատ դեմոկրատների» քվոտայով, որի ստեղծման ակունքներում կանգնած եմ եղել, և որոշել եմ վերադառնալ կուսակցություն», – ասել է Շավգուլիձեն:
Այսպիսով՝ Իվանիշվիլին կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը: Այժմ «Վրացական երազանքն» ունի 75 պատգամավոր, ինչը բավարար չէ մեծամասնության ձայները պահանջող օրինագծերի ընդունման համար: Վրաստանի խորհրդարանում ընդամենը 150 պատգամավոր կա, և «Վրաստանի երազնք»-ին մեծամասնություն ունենալու համար և մեկ մանդատ է հարկավոր: