Գերթեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը Շտուտգարտում 10 ռաունդի միավորների ընդհանուր հաշվով հաղթանակ տոնեց ճապոնացի Նաոկո Ֆուջիոկայի նկատմամբ` այդպիսով պաշտպանելով չեմպիոնական գոտին:
Մարտից հետո Սյուզիի հայրը՝ Լևոնը, հենց ռինգում հայտարարեց, որ հաղթանակը նվիրում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: