ԳԱԶ-24-ը բախվել է մոտոցիկլետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 88-րդ կմ-ին “ԳԱԶ-24” մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին կայանված “Մուրավեյ” մակնիշի մոտոցիկլետին, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը և մոտ գտնվող երկու երիտասարդներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ “ԳԱԶ-24”-ի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները “ԳԱԶ-24”-ի վարորդին բերման են ենթարկել բաժին:




Լրահոս