Տավուշում սողանքը փակել է գետի հունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 24-ին, ժամը 15.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ. մայիսի 8-ին Տավուշի մարզի Ֆիոլետովո գյուղի Թթուջուր կոչվող տեղամասից 5 կմ դեպի հյուսիս-արևելք ակտիվացել է սողանք (60×100 մմ), որի հետևանքով թուլացել է բարձրավոլտ հոսանքասյան հիմքը (35000 կվ). առկա է շրջվելու վտանգ: Էլեկտրական ցանցի աշխատակիցներն իրականացնում են ամրացման աշխատանքներ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ Դիլիջան ազգային պարկում՝ “Կանազի ձոր” կոչվող տարածքում, մոտ 250 մ լայնությամբ և 30 մ խորությամբ հողի զանգվածը սողացել է ցած 600 մ և փակել Հովաջուր գետի Շամլուղ վտակի հունը` առաջացնելով լճակ (70 մ լայնությամբ և 300 մ երկարությամբ): Սողանքը տեղաշարժել է ֆիդերային էլեկտրական գծի 83-րդ սյունը: Գիծը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Դիլիջան քաղաքի “Արմենիա” հանգստյան տունը և շրջակա շինությունները:




Լրահոս