Այսօր ՍԴ-ն քննարկելու է ՀԱԿ-ի դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ՍԴ-ն սկսելու է բանավոր ընթացակարգով և դռնբաց նիստում քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը բողոքարկում է  մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով Աժ ընտրությունների արդյունքները: Կոնգրեսը ՍԴ-ից պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` մայիսի 13-ին կայացրած թիվ 265-Ա` մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով Աժ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը և քվեարկության արդյունքները: Դիմումը ՍԴ-ում նեիկայացնելու է փաստաբան Վահե Գրիգորյանը, որպես պատասխանող հանդես է գալու ԿԸՀ-ն:




Լրահոս