ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ-ական կանանց խորհրդի հետ: Ինչպես երեւում է լուսանկարից՝ հաճելի մթնոլորտում է անցել հանդիպումը: Միգուցե այս կերպ ՀՀ վարչապետը փորձում է ավելի ջերմացնել եւ մեղմ պահել ԱԺ-ում տիրող իրավիճակը՝ ի ցույց այլ կին-պատգամավորների:

 

 
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել այս տարվա հուլիսի 1-ից, ապա այդ դեպքում կազմակերպությունը պե՞տք է կատարի սոցիալական վճարումներ:

Հայկ Սահակյան (36 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Կուտակային կենսաթոշակների» մասին ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածով սահմանված է, որ վարձու աշխատող է գործատուի հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման դիմաց գործատուից եկամուտ (բացառությամբ՝ ձեռնարկատիրական եկամտի) ստացող անձը:
Օրենքի 81-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ունի Օրենքի ուժի մեջ մտնելուց մինչեւ 2017թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից մինչեւ 2014 թ. դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:
Ելնելով վերոգրյալից՝ եթե Դուք վարձու աշխատողի կարգավիճակ եք ձեռք բերել մինչեւ 2014 թ. հուլիսի 1-ը ներառյալ եւ չեք համարվում օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված վարձու աշխատող, ապա իրավունք ունեք օրենքն ուժի մեջ մտնելուց մինչեւ 2017 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար մինչեւ 2014 թ. դեկտեմբերի 25-ը դիմում ներկայացնել հարկային մարմին՝ սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին: Եթե Դուք ունեք այդ իրավունքը, սակայն վերոհիշյալ դիմումը չեք ներկայացրել, ապա օրենքի համաձայն գործատուն, որպես հարկային գործակալ, պետք է հաշվարկի եւ փոխանցի (գանձի) սոցվճարը:
Եթե Դուք վարձու աշխատողի կարգավիճակ եք ձեռք բերել 2014 թ. հուլիսի 2-ին եւ դրանից հետո, ապա չեք կարող հրաժարվել օրենքի ուժի մեջ մտնելուց մինչեւ 2017 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար սոցվճար կատարելու պարտականությունից, եւ այս դեպքում օրենքի համաձայն գործատուն, որպես հարկային գործակալ, պետք է հաշվարկի եւ փոխանցի (գանձի) սոցիալական վճարը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված օրենսդրության ընդունումը տեղի ունեցավ այնքան անհասկանալի ձեւով, որ մինչ օրս գրեթե բոլորի մոտ առկա են բազմաթիվ տարակարծություններ եւ օրենքի թյուրընկալումներ: Թերեւս միայն սահմանադրական դատարանի անդամների եւ ոլորտի նեղ մասնագետների համար է մինչեւ վերջ ընկալելի, թե այս օրենքի որ կետը ինչպես պետք է կիրառվի, եւ, իհարկե, միայն Հովիկ Աբրահամյանին է հասկանալի, թե ինչպես է հնարավոր, որ կուտակային գանձումները լինեն պարտադիր, բայց ոչ պարտադրված:

 

 

 

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական տեսչության որոշմամբ կասեցվել է «Միլկաթ» ՍՊԸ-ի բուսասերուցքային սպրեդ «Էլնոր» եւ սերուցքային «Կաթնառատ» արտադրատեսակների արտադրությունը: Կցանկանայի տեղեկանալ՝ բացի այդ երկու սննդամթերքից՝ ՍԱՊԾ-ն հայտնաբերե՞լ է կաթնամթերքի ոլորտում այլ խախտումներ եւս, եւ հնարավո՞ր է, որ այս սննդամթերքների արտադրությունը մինչեւ նշված ժամկետը հայտնաբերած խախտումները չվերացնելու պատճառով կասեցվի:

Նարինե Դավթյան (38 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բոլոր կասեցումների մասին Դուք կարող եք տեղեկանալ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պաշտոնական կայք էջում (ssfs.am): Կասեցումների ժամանակ, տնտեսվարողի հետ համատեղ, սահմանվում է կոնկրետ ժամանակացույց առկա խնդիրները լուծելու համար: Եթե այդ ժամանակահատվածում խնդիրը չի լուծվում, ապա տվյալ տնտեսվարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Կասեցման մասին որոշումը չի կասեցվում:

ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին ժամանակահատվածում այս ոլորտում շատ խախտումներ են հայտնաբերվել, եւ բազմաթիվ սննդային կետերի գործունեություն դադարեցվել է: Հուսանք, որ ՍԱՊԾ-ն ավելի հետեւողական կլինի, իսկ անորակ սնունդ մատակարարած ընկերություններն էլ զգոն կլինեն եւ մի փոքր կսթափվեն: Այստեղ որոշակի դեր ունեն նաեւ հենց իրենք` սպառողները, որոնք եւս պետք է առավել ուշադիր լինեն, եւ սննդամթերքը գնելուց առաջ ամենայն մանրամասնությամբ ծանոթանան պիտակների բովանդակությանն ու պիտանիության ժամկետներին:




Լրահոս